15:30 , 18 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Թուրքիայում դատարանը դատական գործընթաց է սկսել ոստիկանության 32 սպաների եւ 132 շարքային աշխատակիցների դեմ, ովքեր կասկածվում են Գեզի զբոսայգում ցուցարարների դեմ չափից դուրս ուժի կիրառման մեջ, տեղեկացնում է NTV հեռուստաընկերությունը:
Գեզի այգու պաշտպանության համար ակցիաները տեղի էին ունեցել հունիս-հուլիս ամիսներին: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում զոհվել է 5 հոգի, բազմաթիվ մարդիկ էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: