5 խենթ հանցագործություն, որոնք կատարել են ոստիկանները, հանցագործությունները բացահայտելու փոխարեն


15:08 , 18 սեպտեմբեր, 2013

Ամեն տարի հազարավոր խիզախ մարդիկ մարտի դաշտ են գնում և անձնվիրաբար իրենց վտանգի են ենթարկում հանուն մյուսների ապահովության: Այս հոդվածը նրանց մասին չէ: Սա իրավապահ մարմինների այն աշխատակիցների մասին է, ովքեր ամեն օր հետևել են աշխարհի ամենադաժան հանցագործներին և իրենք իրենց ասել. «Ես կարող եմ գերազանցել նրանց»:  

#5. Ամերիկայի ամենահայտնի շերիֆը ձերբակալվում է մետամֆետամին թմրամիջոցի տարածման համար և ազատազրկվում իր պատվին անվանված բանտում


2001 թ.-ին Արապահո շրջանի շերիֆ Պատրիկ Թ. Սուլիվանը հռչակվեց տարվա լավագույն շերիֆ:  Երբ օրինապահ մարմիններում 30 տարի աշխատելուց հետո  2002 թ.-ին նա թոշակի անցավ, տեղի բանտը վերանվանվեց նրա պատվին:   Ահա թե որքան լավ շերիֆ էր նա:



Այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ «Արապահոյի հնդկական գլխատման բերդը» այսպես թե այնպես վերանվանելու ժամանակն էր:  

 

 

Սուլիվանը միացավ Կոլորադոյի նահանգի օրենսդրական ուժերին և օգնեց մշակել մի շարք ռազմավարություններ և օրենքներ, որոնք տեղի իրավապահ մարմիններում կիրառվում են թմրամոլների` հատկապես  մետամֆետամին օգտագործողների դատական  գործը քննելիս:  

 

Սակայն միևնույն ժամանակ…

Որոշ մարդիկ ծանր են տանում թոշակի անցնելը: Ոմանք թոշակի անցնելուց հետո թթվում են տանը, ոմանք ցրվելու համար զբաղվում են ձկնորսությամբ և ոմանք էլ զբաղվում են մետամֆետամինի վաճառքով ու ի վերջո հայտնվում իրենց իսկ պատվին անվանված բանտում:

 

Սուլիվանը որոշեց հանցագործ աշխարհ մտնել: Նախկին շերիֆը դարձավ մետամֆետամինի գիտակ և սկսեց զբաղվել այս թմրամիջոցի վաճառքով: Սուլիվանը տխրահռչակ կերպար էր դարձել Ավրորայի մարմնավաճառների շրջանում, քանզի նա չարաշահում էր իր դիրքը` այլ դիրքեր, ը… սեքսի դիրքեր ընդունելու համար:

2012 թ.-ին տեղի ոստիկաններն ի վերջո նրա հետքին ընկան և տեսագրեցին, թե ինչպես է նա իրենց ինֆորմանտը հանդիսացող մի կնոջ հետ պայմանավորվում սեռական բնույթի ծառայությունների դիմաց վերջինիս մետամֆիտամին տրամադրել: Սուլիվանը ձերբակալվեց, և նրան տարան Պատրիկ Սուլիվանի անվան ուղղիչ տուն:  Բանտախուց մտնելու առաջին իսկ պահից Սուլիվանն իրեն բանտի արքա հռչակեց:

#4. Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալը հանդես է գալիս որպես թմրանյութերի տիրակալ


Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալության աշխատակից Դարնել Գարսիայի ողջ կյանքն 80-ականների էքշն ժանրի ֆիլմ է հիշեցնում: Նա «Թենգ Սու Դո-ի մարտարվեստը» գրքի հեղինակն է:  Ահա Գարսիայի նկարը Բրյուս Լիի «Վիշապի մուտքը» կինոնկարում: Սա նաև նրա թվիթերյան էջի լուսանկարն է:

Կարատեի առաջնություների մասնակցելուց հետո Գարսիան պաշտոններ զբաղեցրեց Լոս Անջելոսի ոստիականական վարչությունում և 1981 թ.-ին ընդունվեց Թմրանյութերի դեմ պայքարով զբաղվող գործակալություն: Իր գործընկերներ Վեյն Քանթրիմենի և Ջոն Ջեքսոնի հետ անցկացրած յուրաքանչյուր օրը ասես «Մայամիի ոստիկանը» կինոնկարի էպիզոդներից լիներ:  

 

 

Սակայն միևնույն ժամանակ ...

Իր կյանքի շատ էպիզոդներում նա հենց ինքն էր հանցագործի դերում հանդես գալիս: Ցերեկն աշխատելով իբրև թմրանյութդրի դեմ պայքարով զբաղվող գործակալ` գիշերը նա վեևրածվում էր թմրանյութերի տարածմամբ զբաղվող «օրենքով գողի»:  

Եկավ մի պահ, երբ Գարսիան և նրա գործըննկերները գիտակցեցին, որ թմրանյութեր վաճառողներին  թալանելը շատ  ավելի շահութաբեր և զվարճալի էր, քան պարզապես նրանց ձերբակալելը: Նրանց գործած առաջին մի քանի կողոպուտները համեմատաբար փոքրածավալ էին: Դրանցից ստացվեց ընդամենը 16,000  դոլար և  900 գրամ հերոին: Հետո նրանք որոշեցին ավելի լուրջ զբաղվել գողություններով և 1985 թ.-ին Փասադենայում գտնվող մի թաքստոցից գողացան մոտ 180 կգ. կոկաին` մի գիշերում դառնալով միլիոնատերեր:  

Գարսիան այսքանով չբավարարվեց: Գարսիան, Ջեքսոնն ու Քանթրիմենը շվեյցարական բանկում հաշիվ բացեցին և հիմնեցին բաշխողական ցանցեր (distribution network), որոնք գործում էին Նյու Յորքից և Լոս Անջելոսից դուրս: Գարսիան հայտնաբերեց մի քանի թմրանյութեր վաճառողների և փոխանակ նրանց ձերբակալելու նրանց սկսեց նրանց հետ համագործակցել` իր նախաձեռնած հանցավոր գործողություններն ավարտին հասցնելու համար: Երբ 1988 թ.-ին  Քանթրիմենը և Ջեքսոնը  ձերբակալվեցին, Գարսիան սթափվեց և երկրից փախավ: Նրան որոնում էին Ինտերպոլն ու Հետախուզությունների դաշնային բյուրոն: Մի տարի անց ի վերջո հաջողվեց Գարսիային գտնել Լյուքսեմբուրգում: Նա սկսեց արդարանալ` ասելով, թե օրինական ճանապարհով է ձեռք բերել շվեյցարական բանկի իր միլիոնները, սակայն այս արդարացումներն իհարկե այլևս չէին կարող փրկել նրան:  

 

#3. Մաֆիայի դեմ պայքարով զբաղվող խուզարկուները մարդասպանություններ են գործում հանուն մաֆիայի


Նյու Յորքի ոստիկանության` մաֆիայի դեմ պայքարի բաժնի խուզարկուներ Սթիվեն Կարակապան և  Լու Էպոլիտոն իրարից շատ էին տարբերվում:  Մշտապես անփույթ հագնված Էպոլիտոն նման էր գորշ գորիլայի,  միայն թե մի քիչ ավելի մազոտ էր: Կառապուչան ավելի փոքրամարմին էր, սիրում էր կրել մուգ մետաքսյա կոստյումներ և կմախքային կառուցվածք ուներ: Միասին նրանք պայքարում էին հանցավորության դեմ:  

 

Սակայն միևնույն ժամանակ ...

Նրանք նաև զբաղվում էին հանցագործություններով: Նրանք մաֆիայի աշխարհի վարձու մարդասպաններ էին: Կառապուչան և Էպոլիտոն բազմիցս այս կամ այն թաղամասում հանցանք գործելուց հետո գնում էին այնտեղ իբրև ոստիկան և հարցաքննում պոտենցիալ վկաներին:

 

 

Կարակապան և Էպոլիտոն նվազագույնը ութ սպանություն են կատարել հայտնի գանգստեր Էնթոնի Կասոյի անմիջական ղեկավարության ներքո: Սպանությունների մեխանիզմը բավականին պարզ էր: Նրանք իրենց ոստիկանական մեքենաներով կանգնեցնում էին իրենց զոհերին` ձևացնելով, թե նրանք ինչ-որ հանցանք էին գործել, ինչից հետո նրանց վերջը տալիս էին:  Միայն սպանություններն արդեն իսկ ծանր հանցագործություններ են, սակայն նրանք չբավարարվեցին սպանություններով: Կարակապան աշխատում էր Ծանր հանցագործությունների բաժնում, ինչի շնորհիվ նա կարող էր մանրակրկիտ տեղեկատվություն ստանալ մաֆիայի մասին, այն նույն մաֆիայի, որի համար ինքն աշխատում էր: 

Կարկապան գիտեր, թե որտեղ են գտնվում Նյու Յորքի հանցավոր թաքստոցները, ուստի կարող էր այդ տեղեկատվությունը փոխանցել Կասոյին:  Հետագայում Էպոլիտոն հեղինակեց մի գիրք, որում պատմում էր, թե ինչպես է մաֆիստական կլանից դուրս եկել և դարձել ազնիվ ոստիկան: Գրքի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար, սեղմեք հետևյալ հղումը. Amazon under Crime > Utter Bullshit > The Fucking Balls On This Guy

Ի վերջո Էպոլիտոն և նրա գործընկերը ձերբակալվեցին, թեպետ նա հավանաբար մինչև հիմա էլ ուզում է փոփոխություններ մտցնել իր գրքում:

 

 

 

 

 


#2. Առևանգումների դեմ պայքարի վարչության պետը մեղավոր է ճանաչվում առևանգումներ գործելու մեջ


1930-ականների սկզբներին Թոմ Բրաունը Մինեսոտայի Սեյնթ Փոլ քաղաքի ոստիկանապետն էր: Նրա պաշտոնավարման ժամանակաշրջանը համընկել էր Մեծ Դեպրեսիայի տարիներին: Այդ շրջանում բանկ թալանողները հարուստ մարդկանց փողերը թալանելուց բացի սկսել էին առևանգել հարուստ մարդկանց և նրանց ազատ արձակելու դիմաց փրկագին պահանջել: Այդ ժամանակ Բրաունը ստանձնել էր առևանգումների դեմ պայքարի բաժնի ղեկավարությունը: Նրա պարտականությունն էր ոստիկանության աշխատակկիցներին ուղարկել քաղաքի ամենահարուստ քաղաքացիներին պաշտպանելու: Թվում էր թո Թոմի ուղեկցությամբ ցանկացած մարդ իրեն ապահով կզգար:

 

Սակայն միևնույնն ժամանակ ...

Թոմը մարդկանց առևանգմամբ զբաղվող հանցավոր խմբավորման անդամ էր: Թեպետ նա իբրև ոստիկան պաշտպանում էր «տռզած կատուներին» (ունևորներին) առևանգումից, նա նաև տեղեկատվություն էր փոխանցում նրանց մասին Բարքերների հանցախմբին: Այս հանցախմբում ներգրավված հանցագործները մեղավոր էին 30-ականների ամենաաղմկահարույց առևանգումների մեջ: Թոմի փոխանցած տեղեկատվության դիմաց  նրան տալիս էին փրկագնի մի զգալի մասը:


«Տխրահռչակ առևանգիչ Թոմասը շարունակում է խույս տալ մեզնից», ասել է Թոմ Բրաունը:  

1933 թ.-ի հունիսի 15-ին Բարքերների հանցախմբի անդամները առևանգեցին Վիլյամ Հեմին` Հեմերի գարեջրատան ժառանգորդին և նրան 4 օր իրենց մոտ պահեցին` պահանջելով 100,000 դոլարի փրկագին: Հեմի մայրն անտեսեց հանցախմբի` ոստիկանություն չդիմելու պահանջը և ոստիկանություն զանգահարեց: Ոստիկաններն անշուշտ նրան ուղղորդեցին իրենց պետի` Թոմ Բրաունի մոտ: Բրաունը Հեմի ընտանիքի և առևանգիչների միջև միջնորդի դեր կատարեց: 100,000 դոլար փրկագնի քառորդը բաժին հասավ Թոմին առևանգիչներին ցուցաբերած իր աջակցության համար:    


Հանցագործ աշխարհում Թոմն այնքան սիրված էր, որ Դիլինջերի հանցախմբի անդամները հսկայական գումարներ էին ներդնում նրա քարոզարշավի համար, երբ նա մասնակցում էր շրջանի շերիֆի ընտրություններին: Բրաունը պարտվեց ընտրություններում: 

 

 

Ջոն Դիլինջեր

Բրաունը և Բարքերների հանցախումբը փորձեցին առևանգման սցենարը կրկնել մի տարի անց: Այս անգամը նրանց զոհը Էդվարդ Բրեմերն էր: Նրա հայրը մի քանի բանկերի սեփականատեր էր և Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի մտերիմ ընկերը: Բարքերի հանցախմբի անդամներն ի վերջո ձերբակալվեցին, սակայն Բրաունին հաջողվեց խուսափել պատասխանատվությունից: Այս անգամ Հետախուզությունների դաշնային բյուրոն խառնվեց գործին: Բյուրոյի անդամները գիտեին, որ Բրաունը մեղավոր է, սակայն չէին կարողանում ապացուցել դա: Կամ գուցե նրանք կարող էին ապացուցել նրա մեղավորությունը, սակայն չէին կողմնորոշվում, թե ով պետք է ձերբակալեր նրան, ուստի նրան ազատության մեջ թողեցին:

#1. Կողոպուտների դեմ պայքարով զբաղվող խուզարկուն բանկեր է կողոպտում  


Անդրե Ստանդերին վիճակված էր ոստիկան դառնալ: Նրա հայրը Հարավային Աֆրիկայում ոստիկանության գեներալ էր:  Ստենդերը գերազանցությամբ ավարտեց Պրետորիայի ոստիկանական քոլեջը: Նա մեկը մյուսի հետևից կոչումներ ստացավ և 31 տարեկանում արդեն կապիտանի պաշտոն  էր զբաղեցնում: Այս տղան այնպիսի մեծ համբավ ձեռք բերեց, որ վերջերս Թոմաս Ջեյնը նրա կյանքի մասին կինոնկար նկարահանեց: 

Սակայն միևնույն ժամանակ...

Անշուշտ կինոնկարի մեծ մասը պատկերում է նրան ոչ թե իբրև ոստիկան, այլ իբրև բանկ թալանող:  Ստենդերը երբեմն բանկեր էր թալանում ընդմիջման ժամին, իսկ դրանից վերադառնում իր ոստիկանական պարտականություններին:


«Ուշադրություն, ես հանցանշան գտա: Չէ, սպասեք, սա իմ դրամապանակն է»:

Այս ամենը սկսեց 1977 թ.-ին, երբ Ստենդերը վաղ առավոտյան ինքնաթիռով ուղևորվեց մի այլ քաղաք: Նա մի մեքենա վարձեց, գլխին կեղծամ դրեց, դիմակ և մուգ ակնոցներ հագավ և սլացավ բանկ կողոպտելու: Նույն օրը ցերեկը նա մի այլ թռիչքով վերադարձավ: Տարիներ շարունակ նա կրկնում էր այս «սխրագործությունը»: 

Առաջին կողոպուտից հետո Ստենդերը դադարեց մեքենաներ վարձել և սկսեց պարզապես առևանգել դրանք: Գրողը տանի, իսկ ինչու՞ ոչ:   Ստենդերն այնքան հմտորեն էր կերպարանափոխվում, որ նրան ոչ ոք չէր ճանաչում: Երեք տարի բանկեր կողոպտելուց հետո նրա արարքներն ի վերջո ջրի երես դուրս եկան: Նա  մոտեցել էր իր ոստիկան գործընկերներից մեկին և փորձել նրան ևս ներքաշել բանկերի կողոպուտի մեջ, սակայն նրա գործընկեր Կառլ Վան Դեվենտերը նրան մատնեց: Ստենդերին ձերբակալեցին և դատապարտեցին 75 տարվա ազատազրկման, որը նա պիտի կրեր Հարավաֆրիկյան բանտում: Երեք տարվա ազատազրկումից հետո նրա համբերությունը հատեց և նա փախուստի դիմեց: 

Հաջորդ տարի Ստենդերը սկսեց միջազգային մաշտաբի հանցագործություններ գործել: Նա մի տարի շարունակ օրեկան 4 բանկ էր կողոպտում աշխարհի տարբեր երկրներում` Հունաստանում, Իսպանիայում, Աֆրիկայում: Նա Աֆրիկայից մի զբոսանավ գողացավ և դրանով սլացավ ԱՄՆ:  Ստենդերին ի վերջո գնդակահարեցին Ֆորթ Լոդերդեյլում այն ժամանակ, երբ նա փորձում էր առևանգել կես միլիոն դոլար արժողությամբ մի նավ: