ԵՄ-ի հետ ասոցացումը կնպաստի ԱՊՀ-ի հետ Ուկրաինայի համագործակցությանը. Ազարով


14:58 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագիրը կարող է համագործակցության նոր հեռանկարներ բացել Կիևի համար Մաքսային միության երկրների հետ: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:

Ուկրաինայի կառավարությունը չորեքշաբթի հավանություն է տվել Ասոցացման համաձայնագրի նախագծին, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում:

Ազարովի խոսքով՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը կխթանի ուկրաինական ձեռնարկությունների արդիականացմանը: «Հայրենական տնտեսության վերակազմավորումը Մաքսային միության և ԱՊՀ երկրների հետ համագործակցության ակտիվացման նոր հեռանկարներ է բացում»,- ասել է նա: Ազարովի խոսքով՝ համաձայնագրում չկա ոչ մի դրույթ, որը կխանգարի Մաքսային միության, ԱՊՀ երկրների և ԵՄ սահմաններից դուրս այլ գործընկերների հետ համագործակցության ընդկայնման իրենց ծրագրերին: Նրա խոսքով՝ այդ մասին ասվում է նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական հայտարարության մեջ: