ԱՄՆ պետպարտքը հասել է առավելագույնի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր


14:30 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

ԱՄՆ պետական պարտքը ներկայում կազմում է ՀՆԱ-ի 73%-ը, ինչը առավելագույնն է երկրի ամբողջ պատմության ընթացքում՝ բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների կարճ շրջանի: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության զեկույցում: 

Գերատեսչությունը նշում է, որ ներկայում պարտքը կրկնակի գերազանցում է 2007թ. ցուցանիշը, սակայն եթե պահպանվի ընթացիկ օրենսդրությունը, ապա պետպարտքը ՀՆԱ-ի նկատմամբ մի քանի տարում աստիճանաբար կնվազի:

Այնուամենայնիվ, բյուջետային վարչությունը նախազգուշացնում է, որ վերջնարդյունքում բյուջետային դեֆիցիտի աճը կխթանի պարտքի մակարդակը ներկայիս մակարդակի նշագծից վերև: 

«Գերատեսչությունը կանխատեսում է, որ 25 տարի անց՝ 2038թ., պետպարտքը կհասնի ՀՆԱ-ի 100%-ին, անգամ առանց հաշվի առնելու տնտեսության վրա աճող բյուջետային դեֆիցիտի բացասական ազդեցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: