Այսօր մեզ՝ տղաներիս, բերման ենթարկելուց հետո, պայքարը շարունակել են մեր աղջիկները. Հենրիխ Դանիելյան


19:30 , 13 մայիս, 2024
Այսօր մեզ՝ տղաներիս, բերման ենթարկելուց հետո, պայքարը շարունակել են մեր աղջիկները, մեր քույրերը, ովքեր առանց վախենալու իրենցից տասնապատիկ շատ կարմիր բերետավորներից իրականացրել են իրենց անհնազանդության ակցիաները, փակելով մի շարք փողոցներ և կաթվածահար արել երթևեկությունը։
Այս ամենը ավելի է պարտավորեցնում տղաներին և վկայում է միայն մեկ բանի մասին, Հայաստանի Հանրապետությունը լինելու է հարատև, միասնականությամբ կառուցելու ենք հզոր երկիր և վերջ ենք տալու սևերի ու սպիտակների բևեռացված հասարակությանը։
Հպարտանում եմ Ձեզանով։
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված