14:06 , 18 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այսօր Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Այսպիսով Կիևը տվել է նոյեմբերին փաստաթղթի ստորագրման նախապատրաստման ներպետական գործընթացների մեկնարկը»,- հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին, որը մասնակցել է կառավարության նիստին:
Տոմբինսկին նշել է, որ սա կարևոր քայլ է Ուկրաինայի կողմից:
Հիշեցնենք, որ Ուկրաինան մտադիր է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին, որը կայանալու է Վիլնյուսում նոյեմբերին: