13:53 , 18 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան դերասան Բեն Աֆլեքը, որն ընտրվել է «Պողպատե մարդը» ֆիլմի շարունակությունումԲեթմենի դերի համար, «Ուշ գիշերը Ջիմի Ֆելոնի հետ» շոուի ընթացքում առաջին անգամ պատմել է, թե ինչպես է նա իրեն տեսնում այդ դերում և ծիծաղել իր հասցեին հնչած քննադատության վրա, գրում է filmpro.ru-ն։
«Ինձ պարզապես հրավիրել են հանդիպման և հարցրել, թե կցանկանայի արդյոք խաղալ այդ հերոսի դերը։ Ես մտածեցի, որ արդեն երիտասարդ չեմ այդ դերի համար։ Սակայն ինձ ներկայացրին այն, ինչ նախատեսում են անել նոր ֆիլմում, և դա հիանալի էր։ Զակ Սնայդերն այլ կերպ է նայում այս պատմությանը։ Եվ ինձ թվում է՝ ես գիտեմ ինչպես խաղալ այդ դերը»,- ասել է Բեն Աֆլեքը։
Դերասանը մեկնաբանել է նաև Բեթմենի երկրպագուների քննադատությունների և վիրավորանքների ալիքը, որոնք նրան այդ դերի համար բացարձակ անհամապատասխան են համարում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ