Քիմ Քարդաշյանի ամուսնում սպառնում է 1 տարվա ազատազրկում


13:44 , 18 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի ռեփեր Քանյե Վեսթը, ով Քիմ Քարդաշյանի ամուսինն է, դատարանի առջև կկանգնի լուսանկարչին վնասվածքներ հասցնելու և նրա գույքի գողության փորձի համար: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:

Երաժիշտը, ով միշտ էլ ագրեսիվ է վերաբերվել պապարացիներին, Ք. Քարդաշյանի հետ սիրավեպից հետո էլ ավելի համառությամբ է սկսել հետապնդվել նրանց կողմից: 

Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանում, որտեղ լուսանկարիչը փորձել է մի քանի հաջողված լուսանկար անել, ինչն էլ զայրացրել է ռեփերին:

Ք. Վեսթը հարձակվել է իրեն լուսանկարող տղամարդու վրա, նրան մարմնական վնասվածքներ հասցնելով, որի պատճառով էլ վերջինս դիմել է բժիշկների օգնությանը:

Գործով լսումները նշանակված են հոկտեմբերի 10-ին, իսկ որպես առավելագույն պատիժ ռեփերին սպառնում է 1 տարի ազատազրկում: