Նիկոլը տհաճ ուղերձ է հղում Մոսկվային
14:50 , 11 մայիս, 2024
Հայաստանը քաղաքական ապաստան է տրամադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող ու հայրենիքում հետախուզվող բելառուս Յարոսլավ Նովիկովին: Չնայած պաշտոնական հայտարարություն դրա կապակցությամբ դեռ չի եղել, սակայն Նովիկովի փաստաբանը տեղեկացրել է, որ հարցը լուծված է:
Նովիկովի թեման մեջտեղ եկավ դեռ այս տարվա մարտին այն բանից հետո, երբ Սիմոնյան Ալենը Եվրոպայոմ հանդիպել էր բելառւսական ընդդիմության առաջնորդ Տիխանովսկայայի հետ: Ի պատասխան դրա Բելառուսը, որպես նախազգուշացում, արգելեց Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումը՝ ինչ-որ հորինածին պատճառաբանությամբ:
Բանակում ծառայելուց խուսափելու մեղադրանքով հետախուզվող Նովիկովի հարցն ակնհայտորեն ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթության մեջ գտնվող խնդիր է և ամբողջությամբ տեղավորվում է այն արտաքին քաղաքականության տրամաբանության ծիրից ներս, որը որդեգրել է Նիկոլն այժմ՝ ռուսական ազդեցության տիրույթից տեղափոխվելու թուրք-արևմտյան ազդեցության տիրույթ:
Արդյոք Նովիկովին քաղաքական ապաստան տրամադրելը միայն Լուկաշենկոյին ուղղված ժե՞ստ է, թե՞ նաև Պուտինին, ում հետ Նիկոլն օրերս էր հանդիպել՝ նկատի ունենալով հատկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայումս ծավալվող իրադարձությունները: Համաձայնեք, որ շատ մեծ է գայթակղությունը՝ Նովիկովին քաղաքական ապաստան տարամդրելու հանգամանքը կապելու հենց ներքաղաքական պրոցեսների հետ՝ նկատի ունենալով հատկապես ՔՊ-ականների՝ վերջին շրջանում ահագնացած հակառուսական ելութներն ու քարոզը:
Բելառուսը, իհարկե, անպատասխան չի թողնի այս ժեստը, և առաջիկայում հաստատապես կարելի է սպասել տհաճ անակնկալների՝ Մինսկի կողմից ոչ միայն այս կամ այն արտադրղի կոնյակի ներմուծման արգելքի տեսքով, իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա այնտեղ կկարողանան վերլուծել հայաստանյան տենդենցները, որոնք ակնհայտորեն չեն տեղավովում Ռուսաստանի շահերի ծիրից ներս: