13:25 , 18 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Մակեդոնիայում մեղադրանք է առաջադրվել 20 մարդու, որոնց կասկածում են հօգուտ հարևան երկրներից մեկի լրտեսություն կատարելու համար, հաղորդում է Reuters-ը:
Մեղադրյալների թվում կան՝ պատգամավոր, լրագրող, զինվորականներ, մակեդոնական հատուկ ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցներ: Նրանց մեղադրում են նաև որոշ գործարարների շանտաժ անելու համար:
«Մենք տեղեկություն ունենք, որ այդ խումբը համագործակցել է արտասահմանյան մի քանի ծառայությունների հետ, սակայն նրանք հիմնականում աշխատել են հարևան երկրներից մեկի հետ»,-հայտարարել է Մակեդոնիայի արտգործնախարար Ջորդանա Յանկուլովսկան:
Նա չի ընդգծել, թե խոսքը որ երկրի մասին է: Մակեդոնիան սահմանակից է Հունաստանին, Ալբանիային, Սերբիային, Կոսովոյին և Բուլղարիային: