Մի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ, հայտնում են @ArmeniaSputnik-ին ոստիկանությունից։
Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Նախնական տվյալներով՝ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար։