13:19 , 18 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
YouTube տեսահոսթինգը նոր գործառույթ է թողարկել, որը թույլ կտա առանց համացանցին միացած լինելու դիտել ներբեռնված տեսանյութերը: Այս մասին նշված է YouTube Creators պաշտոնական բլոգում:
Տեսանյութերն օֆլայն դիտելու հնարավորություն կունենան միայն կայքի բջջային հավելվածներն օգտագործողները: Օֆլայն դիտման հնարավորությունը հասանելի կդառնա 2013 թվականի նոյեմբերին: