ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար խիստ կարևոր է. Ա. Բաղդասարյան


13:01 , 18 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության խորհրդի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. «Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների հերթական նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ամրացման տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն:

Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստի նախապատրաստական աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն է վերլուծելու առկա խնդիրները և նաև նախանշել նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ