Լուչիանո Պավարոտտիին հետմահու կշնորհվի բրիտանական հեղինակավոր Classic BRIT մրցանակը


12:41 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իտալացի հայտնի տենոր Լուչիանո Պավարոտտիին հետմահու կշնորհվի բրիտանական հեղինակավոր Classic BRIT մրցանակը «կարիերայում ձեռքբերումների համար»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով դասական երաժշտության ոլորտում այդ բրիտանական մրցանակը շնորհող կազմկոմիտեին: 

Պավարոտտին Classic BRIT-ը պետք է ստանար 2007թ.: 

Կազմակերպիչները երգչին տեղեկացրել էին իրենց պլանների մասին: Նա համաձայնել էր ընդունել մրցանակը, սակայն չհասցրեց: Երաժիշտը մահացավ 2007թ. Սեպտեմբերին՝ 71 տարեկանում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից:

Մրցանակը հոկտեմբերի 2-ին կհանձնվի երգչի այրուն՝ Նիկոլետտա Մանտովանի-Պավարոտտիին: 

«Հրաշալի է, որ երաժշտական ինդուստրիան նման կերպ հարգանքի տուրք է մատուցում Լուչիանոյին, հատկապես երբ նշվում է նրա առաջին ձայնագրության 50-ամյակը: Լավ է, որ Classic BRIT-ը օգնում է պահպանել նրա կենդանի հիշատակը»,- նշել է Նիկոլետտան: 

2 հայտնի տենորներ են ավելի վաղ ստացել այդ մրցանակը՝ Պլասիդո Դոմինգոն 2006-ին և Խոսե Կարերասը՝ 2009-ին: