Այսօր կյանքից հեռացած պայմանագրային զինծառայողն Իջևանի շրջանի Ազատամուտ գյուղից էր


00:42 , 8 մայիս, 2024

Հրազենային վնասվածքով մահացած հայտնաբերված  պայմանագրային զինծառայող Արտակ Ավալյանը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից էր: Գյուղի բնակիչներից մեկը NEWS.am-ին հայտնեց, որ Արտակն ամուսնացած էր, ունի 3 երեխա, երեխաներց փոքրը 4 տարեկան է

Արտակ Ավալյանը 12 տարի էր, ինչ պայմանագրային հիմունքներով ծառայում էր բանակում: Բնակիչը հայտնեց, որ Ավալյանի մահվան հանգամանքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: