12:15 , 18 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Չինուհին ջրհորում անցկացրել է 15 օր և ողջ մնացել: Այս մասին հայտնում է BBC-ն: 38-ամյա Սու Ցիսյուն սեպտեմբերի 1-ին ընկել է 4 մետր բարձրություն ունեցող չորացած ջրհորը:
Նա ողջ է մնացել այն բանի շնորհիվ, որ հացահատիկ է կերել և խմել անձրևաջուր: Նրան երկուշաբթի օրը ջրհորից դուրս են բերել հրշեջ- փրկարարները, և տեղափոխել հիվանդանոց:
Ջրհորը շրջապատված է եղել եգիպտոցորենի դաշտով, ինչի պատճառով կինը չի նկատել փոսը: Հարազատները կնոջը սկսել են փնտրել նրա անհետանալուց անմիջապես հետո, սակայն դա արդյուքն չի տվել: Սեպտեմբերի 16-ին կնոջ ձայնը լսել է գյուղացիներից մեկը, ով աշխատել է դաշտում: Նա էլ կանչել է հրշեջ փրկարարներին: