12:09 , 18 սեպտեմբեր, 2013
1in.am-ը գրում է.
Աշխարհում ամենաթանկ Lamborghini Aventador LP 700-4 ավտոմեքենան, որը պատրաստված է մաքուր ոսկուց, պլատինից ու ադամանդներից, այս օրերին վաճառքի է դրվել ԱՄԷ-ի ֆինանսական մայրաքաղաք Դուբայում: Շքեղ ավտոմեքենայի ստեղծողները ծրագրում են այն վաճառել 7.3 մլն դոլարով:
Ներկայում ոսկե Lamborghini-ն հավակնում է Գինեսի ռեկորդների գրքի 4 անվանակարգերի, այդ թվում՝ ամենաթանկ ավտոմեքենա, ամենաթանկ տարբերանշան, 500 կգ կշռող ոսկուց միակ ավտոմեքնա: Այն գոյություն ունի փոքրացված պատճենով՝ 1:8:
Երբ ավտոմեքենան գտնի իր գնորդին, որը պատրաստ կլինի նախնական վճարում կատարել, մեքենայի ստեղծողները կկառուցեն դրա իրական մեծությամբ տարբերակը՝ գրում է RIA Novosti-ն:
Lamborghini Aventador LP 700-4-ը մշակել է գերմանացի Ռոբերտ Գյուլպենը, որը մասնագիտացած է «սուպերլյուքս» դասի շքեղ ավտոմեքենաների ստեղծման մեջ:




