Սմարթֆոններն ավելի կեղտոտ են, քան զուգարանները


11:25 , 18 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Սմարթֆոններն ավելի կեղտոտ են, քան զուգարանները: Այս մասին գրում է Vesti.ru-ն: 

Հետազոտողներն ուսումնասիրել են 30 սմարթֆոնների մակերևույթը և պարզել, որ նրանց վրա առկա են սրտխառնոց և լուծ առաջացնող բակտերիաներ: 

Նրանց վրա հայտնաբերվել են նաև վտանգավոր աղիքային ցուպիկներ, որոնք կարող են սննդային սուր թունավորումներ առաջացնել: Հասարակական զուգարանի վրա նման բակտերիաների թիվը չի գերազանցում 20-ը, իսկ միջին վիճակագրական սմարթֆոնի վրա դրանց թիվը հասնում է 140-ի, իսկ ստեղանաշարի վրա` 480-ի:

Այս աղտոտվածության պատճառը այն է, որ մարդիկ այն ձեռքից գրեթե բաց չեն թողնում, և եթե ձեռքերը լվանում են, ապա սմարթֆոները ոչ բոլորն էլ հիշում մաքրել: