Իրանը Կասպից ծովի ափին կկառուցի նավահանգստային նոր քաղաք


11:02 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանը Կասպից ծովի ափին կկառուցի նավահանգստային նոր քաղաք, որը տեղակայված կլինի Ամիրաբադ նավահանգստային քաղաքի մոտ: Այս մասին հաղորդում է IRIB գործակալությունը՝ վկայակոչելով «Ամիրաբադ» հատուկ տնտեսական գոտու ղեկավար Ալի Նաեմին: 

«Նավահանգստային նոր քաղաքը տվյալ նավահանգստի մոտ անհրաժեշտություն է՝ հաշվի առնելով վերջին երեք տարիներին Ամիրաբադի ընդլայնումը: Նավահանգստի հզորությունը մեծացել է չորս անգամ, իսկ անձնակազմի թիվը վերջին երեք տարիներին 400-ից հասել է մինչև 1100 մարդու»,- հավելել է նա:

Նրա խոսքով՝ Ամիրաբադ նավահանգիստը հագեցած է առաջատար ծովային և հեռուստահաղորդակցային սարքերով և գրավիչ է ներդրումների համար:

Նավահանգիստը պաշտոնապես բացվել է 2008թ.: