11:04 , 18 սեպտեմբեր, 2013
Հանրային հաղորդագրություն
14 Սեպտեմբերի 2013 թվականին www.irakanum.com ինտերնետային կայքի միջոցով, որը պատկանում է մեր համար անհայտ լրատվական գործունեություն իրականացնող անձի հրապարակվել և տարածվել է «Էլիտար մարմնավաճառություն Երևանում, կամ ներգաղթող թրաֆիքինգ՝ ամենաբարձր հովանու ներքո» հոդվածը ոմն Մադաթ Մալյանի հեղինակությամբ:
Վերը նշված հոդվածում պարունակվող տեղեկությունները Ար Ջի Էյ Էմ Ռիթեյլ Գրուպ Արմենիա ՓԲԸ համարում է ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող՝ զրպարտչական, ինչպես նաև որոշ դեպքերում վիրավորական իր աշխատակիցների համար:
Լեգելատա իրավաբանական ընկերությունը լիազորված է Ար Ջի Էյ Էմ Ռիթեյլ Գրուպ Արմենիա ՓԲԸ անունից ներկայացնել հայցադիմում գործարար համբավին վնաս հասցրած տեղեկությունները հերքելու և բարոյական, ինչպես նաև նյութական վնասի փոխհատուցման պահանջներով:
Միայն լրատվամիջոցներին՝
Սույն գործը վարում են Լեգելատա իրավաբանական ընկերության փաստաբանները գլխավորությամբ Գոռ Մարգարյանի: Հետագա հարցերի համար խնդրում ենք զանգահարել կամ գրել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ էլ. Փոստ [email protected] , հեռ.՝ +37410523693:
Հարգանքով,
Լեգելատա ՍՊԸ