Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը բացվել է. հանել են վրանները. գյուղապետ


22:30 , 3 մայիս, 2024

Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը ևս բացվել է, այստեղից ցուցարարները հանել են վրանները։

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Կիրանց վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:

Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ վրանները հանել են բնակիչները, այլ ոչ թե ոստիկանական ուժերը։

«Բնակիչները հիմա հետևում են այս սահմանազատման արդյունքներին, որ վերջում հասկանանք` ինչ է լինելու, ինչ ենք անելու»,- նշեց նա։

Շահինյանի խոսքով` ոստիկանական ուժերի մի զգալի մասը դեռ մնացել է տարածքում ու շարունակում է իր գործառույթը։ Ճանապարհի ամբողջ երթևեկությունը վերականգնվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղ տանող ճանապարհը, որը երկու օր շարունակ փակել էին ոստիկանական ուժերը, բացվել է։