Հանցագործները կտրել են Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի ձեռքի 4 մատը


10:55 , 18 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի վրա հարձակում են գործել. հանցագործները կողոպուտի ժամանակ կտրել են նրա ձախ ձեռքի 4 մատները, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։

Տուժածը զովացուցիչ ըմպելիքներ արտադրող ընկերության սեփականատեր Ցզունու Ցինհոուն է։

Հարձակումը գործարարի վրա տեղի է ունեցել Հանչժոու քաղաքում նրա տան հարևանությամբ։ Տեղի իշխանությունները սկսել են միջադեպի հետաքննությունը, տուժածը մեկնաբանություններից հրաժարվել է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ