Լեհաստանում ռումբի ահազանգի պատճառով կես ժամում դատարկվել են McDonalds-ի 311 սննդի կետերը


10:49 , 18 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Լեհաստանում McDonalds արագ սննդի ցանցի բոլոր աշխատակիցների եւ հաճախորդներին տարհանել են ռումբի սպառնալիքի պատճառով: Արդյունքում կես ժամվա ընթացքում երկրում գտնվող 311 McDonalds ռեստորանները դատարկվել են: Այս մասին տեղեկացնում է Gazeta Wyborcza թերթը:

Ահազանգը կեղծ է եղել: Ներկայում ոստիկանությունը փնտրում է հեռախոսային ահաբեկչին: 311 սննդի կետերում ավելի քան 16 հազար մարդ է աշխատում: