10:29 , 18 սեպտեմբեր, 2013![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Հերիք է ինչ եք ուզում այդ խեղճուկրակ, ազգիս հոգսերը ուսերին դրած, այդ հոգսերից կքած, փողոցներում պառկած մարդկանցից?...Նրանք գիշեր-ցերեկ ձեզ համար տառապում են, իսկ դուք?...
Լա’վ, ինչ է դուք չեք ուտում?...
Բոլորդ էլ ուտում եք` խորոված, քաղցրավենիք, այլ զանազան համադամներ, միրգ վերջապես…Շատերը նույնիսկ կաշառքի, խարդախության, շորթման, քցելու ճանապարհով վաստակած փողեր…Լավ էլ ուտում են…Դե իրենք էլ գրանտ են ուտում, ինչ եք ուզում…
Հումանիտար, գենդերային, համսեռամոլական, բնապահպանական և հազար ու մի պահպանակական…
Բայց չգիտես ինչու մեծ մասը նույնիսկ գլուխ են գովում, որ կերան, խմեցին, քեֆ արին, լավ կշտացան, նույնիսկ հյուրասիրեցին, սակայն այս գրանտակերները <<չորով ատկազ >>են գալիս, չեն ուտում և վերջ…Նեղանում են, երբ հիշեցնում ենք, որ կերել են` շատ են նեղանում…
Չէ’, ուղղակի իրենց թվում է, որ իրենց եվրոտաշտակի թերմացքները դա ուտելիք չէ, երկնքից թափվող մանանա է, երկնային պարգև է, իրենք ուղղակի օգտվում են` չեն ուտում: Իրենք նրբորեն, համաչափ, միջազգային ստանդարտներով մանրից սնվում են…
Բայց նրանք գրանտներով սնվելուց բացի շորթումներ են կատարում նաև իրենց <<թիրախը>> հանդիսացող գործարարներից, օլիգարխներից…Կներեք, չեն շորթում, նվիրատվություն կամ ավելի ճիշտ ողորմություն են ստանում…
Իսկ մենք էլ կողքից անընդհատ զզվեցնում ենք` խժռեցիք հա, խժռեցիք…
Հա’ մոռացա ասեմ, որ կաշառակերներն էլ չեն սիրում, երբ հիշեցնում ենք, նրանք էլ են խիստ նեղանում…Երևի նրաք բոլորը հոգու խորքում մտածում են, որ անազնիվ բան են անում?...
Ով գիտի?...Գուցե…Բայց կարևորը ինչպես Ամենայն Հայոց Գրանտիկն է ասում ճոխ ապրելը վատ բան չէ…