8 խաղում 30 գոլ. Չեմպիոնների լիգան գոլառատ սկսվեց


10:03 , 18 սեպտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի 2013/2014 խաղարկության առաջին 8 հանդիպումները չափազանց գոլառատ ստացվեցին: Կայացած խաղերում գրանցվել են հետեւյալ հաշիվները.

A խումբ. Մանչեսթեր Յունայթեդ-Բայեր 4-2, Ռեալ Սոսյեդադ-Շախտյոր 0-2

B. Կոպենհագեն-Յուվենթուս 1-1, Գալաթասարայ-Ռեալ 1-6

C. Բանֆիկա-Անդերլեխթ 2-0, Օլիմպիակոս-ՊՍԺ 1-4

D. Բավարիա-ԲԿՄԱ 3-0, Պլզեն-Մանչեսթեր Սիթի 0-3

Ընդհանուր առմամբ, 8 խաղում խփվել է 30 գոլ: Առաջին տուրում արդեն հեթ տրիկ է գրանցել Քրիշտիան Ռոնալդուն, իսկ 2 գոլ փխել են Քարիմ Բենզեման Ռեալից, Տյագու Մոտտան ՊՍԺ-ից, Ուեյն Ռունին Մանչեսթեր Յունայթեդից: