«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև


12:58 , 1 մայիս, 2024

168.am-ը գրում է․

Բաքվում միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղ գործընթացում դրական միտում կա։

«Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է նա:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի,- ասել է նա՝ հավելելով,- Նրանք ցանկանում են նորից խարույկ վառել։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»։

Ալիևն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։