Ամերիկացի գիտնականները բակտերիաներից և կոյուղաջրից մարտկոց են ստեղծել


09:00 , 18 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի գիտնականները օրիգինալ մարտկոց են ստեղծել, որն ընդունակ է էլեկտրաէներգիա արտադրել՝ բակտերիաների խմբից գոյացած «օքսիդի» և սովորական կեղտաջրերի տեսքով հանդես եկող «վառելանյութի» օգնությամբ: Այս հետազոտության մասին հոդվածը գիտնականները տպագրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, տեղեկացնում է РИА Новости-ն:


«Մեր ստեղծած սարքավորման մեջ որպես երկրորդական էլեկտրոդ մենք կիրառել են արծաթի օքսիդը, որի վրա հիմնված է մարտկոցի աշխատանքը: Այս սարքավորումը դեռևս չի կարող կիրառվել լայն հատվածներում, քանի որ այն պատրաստված է թանկարժեք մետաղից», - հայտնել են հետազոտության հեղինակները և հավելել, որ փորձելու են արծաթի օքսիդից ավելի էժան փոխարինող գտնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ