«Առավոտ». Մի խորհուրդ՝ համացանցում «վերջնական ճշմարտություններ» գրողներին


08:37 , 18 սեպտեմբեր, 2013

«Ողջ օգոստոսի ընթացքում ես գրեթե չեմ մտել հւսմացանց, չեմ մասնակցել համացանցային անիմաստ քննարկումներին։ Ավելի ճիշտ՝ դրանք անիմաստ են, երբ դու «աշխատանքային ճակատում» չես։ Վերադաոնալով աշխատավայր (աշխատավայրեր) և ամեն օր տարբեր տեքստեր գրելով՝ հնարավոր չէ խուսափել օրվա լրահոսից, որի աղբյուրներից մեկը «Ֆեյսբուքն» է՝ գրառումները երբեմն թեմա են հուշում։ Բայց պարզապես հետևել այդ գրառումներին և որևէ ձևով չմասնակցել դրանց ստեղծմանը և քննարկմանը, ես առայժմ չեմ սովորել։

Համացանցային մեղադրանքները, հայհոյանքները, «դավադրությունների բացահայտումները» և այլն կարելի Է համեմատել մոծակի խայթոցի հետ. սկզբում տհաճ Է, բայց եթե մի 15 րոպե համբերես և չքորես, կանցնի և կմնա փոքր հետք, որը գուցե կերևա մի քանի ժամ, որից հետո դա Էլ կվերանա։ Բայց եթե քորես, կարող Է մի քանի օր քեզ անհանգստացնել և ավելին՝ կդառնա քո կյանքում հիշարժան իրադարձություն, և դեռ երկար ժամանակ դու գուցե բողոքելու ես՝ «Էն օրը մոծակներն ինձ այնպես կծեցին»։ Նման մեխանիզմ ունի նաև համացանցային բանավեճը, հերթական խայթոցից հետո դետք Է զսպել Էմոցիաները և չպատասխանել. 15 րոպեից այդ խայթոցն անկարևոր և աննշան կթվա։

Այնուամենայնիվ, մի խորհուրդ տամ բոլոր նրանց, ովքեր համացանցում «վերջնական ճշմարտություններ» են գրում։ Այդ խորհուրդը ձևակերպել Է Ֆրանսիացի գրող Էրիխ էմանուել Շմիդտի հերոսներից մեկը. «Դու չափից դուրս շատ ես խորհում, քանի որ միտքը դնում ես քո և աշխարհի միջև։ Դու ավելի շուտ ճամարտակում ես, քան դիտարկում, դու ելնում ես կանխակալ գաղափարներից՝ չգիտակցելով երևույթը։ Փոխանակ դիտարկես իրականությունը, ինչպես որ այն գոյություն ունի, դու այն տեսնում ես մութ ակնոցով, որը դրել ես քթիդ... Դու չափից դուրս քիչ ես խորհում, որովհետև դոփում ես տեղում, կրկնում ես, ծամում ես ծեծված ճշմարտությունները, տարածված կարծիքները, որոնք ճշմարտության տեղ ես դնում՝ փոխանակ վերլուծես դրանք։ Դու թութակ ես սեփական նախապաշարումների վանդակում։ Դու խորհում ես չափից դուրս շատ, բայց դրա հետ մեկտեղ՝ ոչ բավարար, որովհետև ինքնուրույն չես մտածում»։ Այս խոսքերի տակ մնում է միայն ստորագրել»։