«Հրապարակ». Հայաստանի և Ղրղզստանի՝ ՄՄ–ին անդամակցելու հայտի «առաջին գիշերը» սեպտեմբերի 23-ին


08:07 , 18 սեպտեմբեր, 2013

«Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների հերթական գագաթնաժողովը։ Այն, փաստորեն, Հայաստանի, ինչպես նաև Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտի «առաջին գիշերը» կլինի։ Ասել է թե՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը կանցկացվի նոր իրողությունների պայմաններում և նվիրված կլինի ոչ միայն անվտանգության հարցերին։ Ըստ մեր աղբյուրների՝ գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են ՀԱՊԿ ավիացիոն ուժեր ստեղծելու, ինչպես նաև աֆղանատաջիկական սահմանում առկա իրավիճակի հարցեր։

Սակայն գագաթնաժողովի պաշտոնական և կուլիսային քննարկումներում առավել էականը Մաքսային միությանը վերաբերող հարցերը կլինեն։ Մեր տեղեկություններով՝ գագաթնաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպում-առանձնազրույցներ Է ունենալու Մաքսային միության «աքսակալներ»՝ Բելառուսի հավերժ նախագահ Բատկայի և նույնքան հավերժ Նազարբաևի հետ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ապագա տեսլականի մասով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: