Ամերիկյան ժողովրդավարության ծիծաղելի դրսևորումներից


04:29 , 18 սեպտեմբեր, 2013

Այս օրերին, երբ Համացանցում տարածվեց տեղեկատվություն, որ Իրանի նախկին նախագահը երթևեկում է հանրային տրանսպորտով և հասարակ ուսուցիչ է, ակամա հիշեցի մի քանի դրվագ Միացյալ նահանգների իմ փորձառությունից. նախ, հենց Նյու Յորքի կենտրոնում, Սեքընդ Ավենյուի վրա կա տեղադրված մի ազդ, որտեղ Ահմադինեջադի ու Բին Լադենի նկարներն էին և մակագրություն, որ սրանք աշխարհի թիվ մեկ հանցագործ ահաբեկիչներն են ու ամենավտանգավոր մարդիկ: Ընդ որում, երբ ես մի քիչ ավելի երկար մնացի ազդի դիմաց, զգացի, որ ամերիկյան ոստիկանության մեքենան փողոցից հանդիպակաց կողմից ուշի ուշով հետևում էր ինձ: 
Բացի այս, երբ Միացյալ Նահանգներում համացանցով յութուբի տարածքում փնտրես իրանի մասին հոլովակներ, ապա սկսած Իսլամական հանրապետության հիմնից, այն արգելափակված է և առկա են միայն միապետական ժամանակին վերաբերող կամ առնչվող նյութեր, այն դեպքում, երբ կարելի է լսել նախկին ԽՍՀՄ հիմնը: Ուրեմն ներկայիս Իրանը ավելի սարսաթելի է ԱՄՆ համար, քան ժամանակին ԽՍՀՄ-ն էր:
Մինչ նախագահ Բուշը անխոնջ կերպով պայքարում էր Բին Լադենի ու Ալ Քաիդայի դեմ, սանձազերծելով անհասկանալի ու չարդարացված պատերազմների մի ողջ շարք, զուգահեռաբար, չէր հրաժարվում Սպիտակ Տանը հյուրընկալել Սաուդյան Արաբիայի թագավորին, թագավորական ընտանիքի անդամներին ու նավթային միլիարդատերերի այդ երկրից, կամ ստանալ Սաուդյան Արաբիայի պատվո շքանշաններ: