Տեսակցեցի ապօրինի ձերբակալվածներին, այդ թվում` Սուրեն Պետրոսյանին. իրավիճակը մի օր պայթելու է. Տիգրան Աբրահամյան


22:33 , 25 ապրիլ, 2024
Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ:
Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի և իրավիճակը մի օր պայթելու է: