Որքան հաճախ են մարդիկ անկեղծ սիրահարվում


00:31 , 18 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հարցման ենթարկելով 2 հազար կամավորների՝ գիտնականները պարզել են, թե որքան հաճախ են մարդիկ սիրահարվում, ինչ են պատրաստ զոհել հանուն անկեղծ զգացմունքի և հարցման մասնակիցների քանի տոկոսն է ապրում առանց սիրո:

Զանգվածային հարցումը ցույց է տվել, որ մարդիկ սիրահարվում են կյանքում միջինը 2 անգամ և գոնե մեկ անգամ անպատասխան սեր են ունենում: Շատերը նույնիսկ ասել են, որ իրենց ներկայիս զուգընկերն իրենց ամբողջ կյանքի սերն է:

Սակայն հարցման մասնակից յուրաքանչյուր 7-րդ մարդն ապրում է առանց սիրո, իսկ 73 տոկոսը խոստովանել է, որ իր ներկայիս զուգընկերոջ հետ հանդիպում է այն օրից, երբ կորցրել է իր «իսկական սիրուն»:

Եվս 46 տոկոսն ասել է, որ պատրաստ է նույնիսկ ամուսնալուծության, եթե հանդիպի իր ամբողջ կյանքի իսկական սիրուն, իսկ 17 տոկոսը խոստովանել է, որ արդեն նրան հանդիպել է՝ չնայած շարունակում է հարաբերությունները ներկայիս զուգընկերոջ հետ:

Հարցման յուրաքանչյուր 20-րդ մասնակցի սիրտը կոտրել են առնվազն 5 անգամ, հաղորդում է Bagnet.org-ը: