Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ


23:32 , 24 ապրիլ, 2024
Tert.am-ը գրում է.
Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք:
Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»: