Ծխախոտն այժմ կարող է օգտագործվել նաև լավ նպատակներով


03:19 , 18 սեպտեմբեր, 2013

Operativ.am-ը գրում է.

Ծխախոտն այժմ ներկայացվում է միայն որպես չարիք և համարվում է, որպես մարդկային կյանքեր թունավորող նյութ: Սակայն շատ շուտով կփոխվի այդ ավանդական պատկերացումը, ինչու չէ՝ նաև գործառույթը:

Ծխելու համար նախատեսված հումքը կծառայի որպես վառելիքային հումք, ավելի կոնկրետ՝ որպես մեքենաների յուղի հումք:

Կենսաբան Անաստասիոս Մելիսն ասում է.

-Ծխախոտի տերևների մեջ պարունակվում են լիպոֆիլի մասնիկներ: Մենք կարողացանք գենետիկական ճարտարագիտության միջոցով փոխել ծխախոտի տերևների որոշ որակային հատկանիշներ և այսօր մենք կարող ենք դրանից յուղ ստանալ: Այս ամենն ավելի շատ ֆոտոսինթեզի գործընթացն է հիշեցնում (բույսի կանաչ՝ քլորոֆիլ պարունակող մասերը օդից վերցնում են ածխաթթու գազ, վերամշակում և բաց թողնում թթվածին):

Լիպոֆոլի մասնիկների պարզեցված սխեման ունի հետևյալ տեսքը. մի շարք գեներ, որոնք ստացվել են ջրիմուռներից և ծխախոտի տերևներից: Ինչպես ընդգծում են մասնագետները, այս ամենը նպաստում է արևի ճառագայթների, և միաժամանակ ածխաթթու գազի ներթափանցմանը: Իսկ հետո տերևները մանրացվում են, քամվում, իսկ ստացված զանգվածը վերամշակվում է լուծույթներով: Արդյունքում ստացվում է լիպոֆիլի լուծույթը:

Ծխախոտի լավն այն է, որ այն չի օգտագործվում սննդամթերքի մեջ, և որ արդեն ստեղծվել են վերամշակելու միջոցներ: