ՔՊ-ում խիստ ծանր են տարել Փաշինյանի կնոջ և դստեր հետ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպը․ ինչ են քննարկել


16:58 , 24 ապրիլ, 2024

Armlur.am-ը գրում է.

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ:
Անմար կրակի մոտ, քաղաքացիները տեսնելով նրան, սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու, «Նիկոլ ցեղասպան»:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում կատարվածը խիստ ծանր են տարել, որ վարչապետի դստեր ներկայությամբ է եղել դեպքը ու երեխան կատարվածից հուզվել է: Ավելին, ՔՊ-ում քննարկվել է, որ վարչապետի կնոջը եւ դստերը թիրախավորել են «Ազգային ժողովրդական բևռի» անդամները ու նրանց վարքը որակել են սանձարձակություն: