14:09 , 24 ապրիլ, 2024
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի նզովքը Ծիծեռնակաբերդից։
Թող լսեն բոլորը և ականջներին օղ անեն։

Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,

ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,

ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,

ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,

ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքն ամբողջությամբ` մեկնաբանությունների դաշտում։