23:45 , 17 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը հիվանդանոց է տեղափոխվել սրտի հետ կապված խնդիրների պատճառով:
Հոսպիտալացումը կարճաժամկետ կլինի և 2 օր կտևի, հաղորդում է France Press գործակալությունը:
77-ամյա դերասանի ընկերները նշում են, որ այդ հոսպիտալացումը ոչ մի կերպ չի ազդի «Սովորական օր» ֆիլմի նկարահանումների վրա, որոնք պետք է սկսվեն հոկտեմբերի 5-ից: Այդ կինոնկարում նա իր դստեր՝ Անուշկայի հետ կխաղա գլխավոր դերերից մեկը: