23:14 , 17 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ինչպես հաստատել են Միչիգանի համալսարանի հետազոտողները, թթու բալը նույնպիսի բուժիչ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա, ինչպիսին ունենում են շատ դեղամիջոցներ: Բացի այդ, այն կրճատում է կաթվածի առաջացման հավանականությունը:
Ավելի վաղ հաստատվել էր, որ բալի օգտագործումն օրգանիզմի շատ հյուսվածքներում ակտիվացնում է PPAR իզոֆորմերը: Ըստ գիտնականների՝ դրանց ակտիվացման համար պատասխանատու են բալին կարմիր գույն հաղորդող պիգմենտները: Ինչպես հայտնի է, PPAR-ը կրճատում է տարբեր տեսակի սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: