Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին


21:00 , 23 ապրիլ, 2024
Ոստիկանները գործողություն են ձեռնարկել՝ Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիների ակցիան ցրելու համար։
Լրատվամիջոցները հայտնում են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին և պահեստազորի սպա Միհրան Մահսուդյանին ձերբակալելու մասին։
Նշվում է, որ Սուրեն Պետրոսյանին  տանում են Նոյեմբերյանի բաժին: