Եգիպտոսը հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունը


21:58 , 17 սեպտեմբեր, 2013

Եգիպտոսը հնարավոր է ճանաչի Հայոց ցեղասպանությունըYerkir.am-ը գրում է.

Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ առաջին մուսուլմանական երկիրը, որ կճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված  Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին, ինչպես հայտնում է inosmi.ru-ն, գրում է Վատիկանի գործունեությունը լուսաբանող Vatican Insider կայքը:

 Դա կարող է տեղի ունենալ փաստաբան, Եգիպտոսի Ժողովրդական ճակատ ինստիտուտի ղեկավար Մուհամեդ Սաադ Խաիրալլահի աննախադեպ քայլից հետո. նա այդ հարցով դատական հայց է ներկայացրել: Գործը պատմության մեջ առաջին անգամ կքննվի Կահիրեում նոյեմբերի 5-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ