21:46 , 17 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգում շաբաթ օրը՝ սեպտեմբերի 14-ին, շունը պատահաբար վիրավորել է իր տիրուհուն: Այս մասին հաղորդում է United Press Associated-ը:
Ուորթի 78-ամյա բնակչուհին ասել է, որ սովարաբար հեռուստացույց դիտելիս իր մոտ է պահում որսորդական հրացանը, և երբ շունը պատահաբար այն վայր է գցել, զենքը կրակել է: Հաջորդ առավոտյան կինը հիվանդանոց է դիմել: Միջադեպով հետաքրքրվել է ոստիկանությունը:
«Զոհը հայտնել է, որ դա դժբախտ պատահար էր, և շունը ոչնչում մեղավոր չէ»,- ասել է ոստիկանության մամլո քարտուղար Շերոն Նիլը: