Աշխարհի առաջնություն. Արթուր Առաքելյանը պարտվեց իրանցի ըմբիշին


21:39 , 17 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հայաստանցի ազատոճային ըմբիշ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Առաքելյանը Բուդապեշտում ընթացող Աշխարհի առաջնության ժամանակ շատ լավ հնարավորություն ուներ դառնալ բրոնզե մեդալակիր:

Սակայն դա անել նրան չհաջողվեց: Արթուրը չկարողացավ հաղթահարել իրանցի ըմբիշ Մասուդ Մահմուդի դիմակայությունը` պարտություն կրելով 0:7 հաշվով: