Բաքուն Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը (Տավուշում) անվանել է երկար սպասված պատմական իրադարձություն


21:23 , 19 ապրիլ, 2024

Բաքուն Հայաստանի կողմից 4 գյուղերի հանձնումը (Տավուշում) անվանել է երկար սպասված պատմական իրադարձություն

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն X սոցցանցում գրել Է, որ Հայաստանը համաձայնել է Բաքվին փոխանցել 4 գյուղ, որոնք նախկինում վերահսկում էր։

Փաշինյանի աշխատակազմից հայտնել են, որ փաստացի Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2,5 գյուղ, քանի որ Քըզըլ-Հաջըլի ողջ տարածքը և Աշաղի-Ասքիփարի զգալի մասը մինչ այդ էլ գտնվում էր Ադրբեջանի վերահսկողության տակ: