«Հրապարակ»․ ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն


09:29 , 19 ապրիլ, 2024
ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Սաքապետոյանն ու նրա ազգականները հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իրենց պատկանող գույքի օրինականության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու։ Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է դատախազություն հրավիրվել նաեւ նրա եղբայր Արգեկ Սաքապետոյանը։ Նշենք, որ Արմեն Սաքապետոյանն այժմ զբաղվում է կառուցապատմամբ։