19:21 , 17 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իսպանիայի Լա-Կորունյա հյուսիսային քաղաքում որոնում են մարդու, որը վիճակախաղով շահել է 4.7 միլիոն եվրո, սակայն գնելուց հետո այն մոռացել է խանութում: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով քաղաքապետ Կառլոս Նեգրեյրայի հայտարարությունը:
Քաղաքապետը հայտարարել է, որ բոլոր մարդիկ, որոնք ցանկություն կհայտնեն վերցնել տոմսը, խիստ հարցաքննության կենթարկվեն: Եթե վիճակախաղի գնորդը չհայտնվի, ապա շահումը կհասնի նրան, ով հայտնաբերել է այն վիճակախաղի ընկերության գրասենյակում:
Նեգրեյրան կատակելով ասել է, որ Իսպանիայում հավանաբար միակ քաղաքապետն է, որ միլիոնատիրջը փնտրում է ոչ թե գումար խնդրելու, այլ տալու համար: