Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո երկրի․ Փաշինյան


20:39 , 17 ապրիլ, 2024

Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Այս մասին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետություն»,- ասել է նա։