Շվարցենեգերը կարող է խաղալ «Ավատար-2»-ում


21:01 , 17 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թեև Ջեյմս Քեմերոնի «Ավատար-2» ֆիլմը հավանաբար վարձույթ դուրս կգա միայն 2016թ., սակայն նախագծի շուրջ արդեն շատ շշուկներ են պտտվում: Այսպես. նոր ֆիլմում գեներալ-չարագործի դերակատարման համար շրջանառվում է Առնոլդ Շվարցենեգերի անունը: 

Latino-Review ինտերնետ-պորտալի հաղորդմամբ՝ ֆիլմի շարունակության մեջ դերաասանը կմարմնավորի չարգործի:

Հիշեցնենք, որ Քեմերոնը արդեն 3 անգամ աշխատել է Շվարցենեգերի հետ՝ «Տերմինատոր», «Տերմինատոր-2» և «Ճշմարտանման սուտ» ֆիլմերում: 

«Ավատար-2»-ում դարձյալ կխաղան Զոի Սալդանան, Սեմ Ուորթինգթոնն ու Սիգուրնի Ուիվերը: