Կրեմլից հաստատեցին․ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից


14:12 , 17 ապրիլ, 2024

24news.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից:

«Այո, դա իսկապես այդպես է», - ասել Է Պեսկովը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս խաղաղապահների անձնակազմն ու զինտեխնիկան դուրս են բերվել Դադիվանքից։