Tert.am-ը գրում է.
Անդրանիկ Քոչարյանն առանց Նիկոլ Փաշինյանի հրահանգի այդպիսի կարևոր հայտարարություն չէր անի։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե պետք է ունենալ այդ 1,5 մլն ցեղասպանված ժողովրդի անուն ազգանունները։
«Հասկանալի է չէ՞ թե ինչ է տեղի ունենում․ այս հակահայ քայլով Փաշինյանը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը։ Մեզ հիշեցնում են Թուրքիայի կողմից առաջարկված պատմաբանների հանձնախմբի մասին, որը պիտի պատմությունը նորից ուսումնասիրեր, որպեսզի որոշվեր՝ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կարելի՞ է համարել, թե՞ ոչ։ Այս մոտեցումն ամբողջովին անընդունելի է, ցեղասպանության փաստն իրողություն է, պատմագետներն աշխատել են, 30 երկիր ճանաչել է, վերջ»,- ընդգծեց նա։
Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունն ամբողջությամբ հանձնվել է հայ ժողովրդի թշնամիներին՝ ընդունելով, թե Տավուշի չորս գյուղերը մաս են կազմում Ադրբեջանին, ընդունելով, որ Արցախը ադրբեջանական տարածք է, հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության իրողությունը, թշնամիների շահերն է պաշտպանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: