18:12 , 17 սեպտեմբեր, 2013
Armsport.am-ը գրում է.
Բուդապեշտում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային Արթուր Առաքելյանը և 84 կգ քաշային Մուսա Մուրթազալիևը շարունակում են մեդալների համար պայքարը:
Առաքելյանը, 1/32-րդ և 1/16-րդ եզրափակիչներում հաղթելուց հետո, 1/8 եզրափակչում հանդիպել էր սլովակ ըմբիշ Միկոլա Բոլոտնյուկին: Վերջինիս նկատմամբ՝ հայ մարզիկը բացարձակ հաղթանակ տոնեց և քառորդ եզրափակչում մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Բեխան Սալավդինովիչի հետ:
Մուրթազալիևը 1/8 եզրափակչում՝ 9:4 հաշվով հաղթել է շվեյցարացի Մարկո Ռայսենին և դուրս է եկել քառորդ եզրափակիչ: